Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում պայքարը մեկնարկեց G խմբում։ Առաջին խաղում Շվեյցարիայի հավաքականը դժվարին պայքարում 1-0 հաշվով հաղթեց Կամերունի հավաքականին:
Հանդիպման միակ գոլը 48-րդ րոպեին խփեց Շվեյցարիայի հավաքականի և «Մոնակոյի» հարձակվող Բրել Էմբոլոն, որն արմատներով Կամերունից է: Էմբոլոն ծնվել է Կամերունում, հետագայում տեղափոխվել է Շվեյցարիա և ստացել նաև այդ երկրի քաղաքացիություն: Կամերունցի ֆուտբոլիստն իր հայրենակիցների դարպասն ուղարկած գոլը չի տոնել:
Կամերունի հավաքականն աշխարհի առաջնություններում կրեց 8-րդ անընդմեջ պարտությունը: Մունդիալների պատմության ընթացքում պարտությունների ամենաերկար շարքը գրանցել է Մեքսիկայի հավաքականը՝ 9 խաղ:
G խմբի առաջին տուրի երկրորդ խաղում Երևանի ժամանակով 23:00-ից կմրցեն Բրազիլիայի և Սերբիայի հավաքականները:
Երկրորդ տուրում Շվեյցարիայի հավաքականը կմրցի Բրազիլիայի, իսկ Կամերունի հավաքականը՝ Սերբիայի հետ:
ԱԱ-2022, առաջին տուր
G խումբ
Շվեյցարիա - Կամերուն՝ 1-0 (տեսանյութ)
Բրել Էմբոլո, 48


