Շվեյցարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը հրապարակել է թիմի վերջնական հայտացուցակը Կատարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության համար։
Դարպասապահներ․ Յան Զոմեր («Բորուսիա Մյոնխենգլադբախ»), Գրեգոր Կոբել («Բորուսիա Դորտմունդ»), Յոնաս Օմլին («Մոնպելիե»), Ֆիլիպ Կեն («Զալցբուրգ»)։
Պաշտպաններ․ Մանուել Ականջի («Մանչեսթեր Սիթի»), Էրայ Ջեմերտ («Վալենսիա»), Նիկո Էլվեդի («Բորուսիա Մյոնխենգլադբախ»), Ռիկարդո Ռոդրիգես («Տորինո»), Ֆաբիան Շեր («Նյուքասլ»), Սիլվան Վիդմեր («Մայնց»), Էդիմիլսոն Ֆերնանդեշ («Մայնց»)։
Կիսապաշտպաններ․ Միշել Էբիշեր («Բոլոնիա»), Ֆաբիան Ֆրայ («Բազել»), Ռեմո Ֆրոյլեր («Նոթինգեմ Ֆորեստ»), Արդոն Յաշարի («Լյուցերն»), Ֆաբիան Ռիդեր («Յանգ Բոյզ»), Ջիբրիլ Սոու («Այնտրախտ»), Գրանիտ Ջակա («Արսենալ»), Դենիս Զաքարիա («Չելսի»)։
Հարձակվողներ․ Բրիլ Էմբոլո («Մոնակո»), Կրիստիան Ֆասնախտ («Յանգ Բոյզ»), Նոա Օկաֆոր («Զալցբուրգ»), Հարիս Սեֆերովիչ («Գալաթասարայ»), Ջերդան Շաքիրի («Չիկագո»), Ռենատո Շտեֆեն («Լուգանո»), Ռուբեն Վարգաս («Աուգսբուրգ»)։
Նոյեմբերի 20-ին մեկնարկելիք ԱԱ-2022-ի խմբային փուլում Շվեյցարիայի հավաքականը կմրցի Բրազիլիայի, Սերբիայի ու Կամերունի հավաքականների հետ։