Logo

ԱԱ-2022. Սենեգալն ուժեղ էր Կատարից (տեսանյութ)

19:01 / 25.11.2022• Աշխարհի առաջնություն
null

Ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրորդ տուրում ընդունող երկիր Կատարի հավաքականն A խմբում մրցեց Աֆրիկայի չեմպիոն Սենեգալի հետ ու պարտվեց 1-3 հաշվով:

Սենեգալի հավաքականը հաշիվը բացեց առաջին խաղակեսի վերջնամասում: Աչքի ընկավ իտալական «Սալերնիտանայի» հարձակվող Դիա Բուլայեն: 

Երկրորդ խաղակեսի սկզբում աֆրիկյան թիմի առավելությունը կրկնապատկեց թուրքական «Ալանյասպորի» հարձակվող Ֆամարա Դեդյուն:

Հանդիպման վերջնամասում տանտերերը եթովպական «Հադիյա Հոսանայի» հարձակվող Մոհամեդ Մունտարիի գոլի շնորհիվ կրճատեցին հաշվի տարբերությունը: Դա Կատարի հավաքականի առաջին գոլն էր Մունդիալների պատմության մեջ:

Սակայն քիչ անց սենեգալցիները խփեցին նաև երրորդ գնդակը: Խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց ֆրանսիական «Մարսելի» հարձակվող Մամբա Դիենգը:

Սենեգալը 3 միավորով երրորդն է A խմբում, իսկ Կատարը միավոր չունի և 4-րդ տեղում է: Հաջորդ տուրում Սենեգալը կմրցի Էկվադորի (նոյեմբերի 29-ին), իսկ Կատարը՝ Նիդերլանդների հետ (նոյեմբերի 29-ին):

Հիշեցնենք, որ Կատարն առաջին տուրում 0-2 հաշվով պարտվել էր Էկվադորի հավաքականին, իսկ Սենեգալը նույն հաշվով զիջել էր Նիդերլանդներին:

ԱԱ-2022, երկրորդ տուր

A խումբ

Կատար - Սենեգալ՝ 1-3 (տեսանյութ)

Մոհամեդ Մունտարի, 78 - Դիա Բուլայե, 41, Ֆամարա Դեդյու, 48, Մամբա Դիենգ, 84 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ