Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերանդու Սանտուշը մեկնաբանել է Գանայի նկատմամբ 3-2 հաշվով հաղթանակը ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին տուրում:
«Շատ լավն էինք հարձակումից պաշտպանություն անցնելու ժամանակ: Գանան հարվածներ չէր կատարում, վերահսկում էինք գնդակի տեղաշարժը, իրավիճակն անվտանգ էր, սակայն պասիվ գործողություններն ու պաշտպանների միջև գնդակի խաղարկումը խանգարում էին մեզ:
Ընդմիջմանը ֆուտբոլիստներիս ասացի, որ պետք է համբերություն պահպանել, բայց ոչ այդքան շատ: Խաղն այնքան փակ բնույթ էր կրում, որ նման կերպ խաղալու դեպքում գոլ չէինք խփի: Նրանք հասկացան պահանջս ու փոխելով հարձակման ուղղությունը՝ վաստակեցին 11-մետրանոց հարված:
Կարող եմ ասել՝ ուղիղ տեղում գոլեր բաց թողեցինք, իսկ դա անթույլատրելի է»,- Սանտուշի խոսքը փոխանցում է A Bola-ն:
ԱԱ-2022-ի երկրորդ տուրում Պորտուգալիայի հավաքականը կմրցի Ուրուգվայի (նոյեմբերի 28, Երևանի ժամանակով 23:00), իսկ Գանան՝ Հարավայի Կորեայի հետ (նոյեմբերի 28, Երևանի ժամանակով 17:00):


