Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում դեկտեմբերի 6-ին կավարտվի 1/8 եզրափակիչը և հայտնի կդառնան հաջորդ փուլի բոլոր զույգերը։
1/8 եզրափակիչի վերջին խաղային օրը հանդկացվեն երկու հանդիպումներ:
ԱԱ-2022, 1/8 եզրափակիչ
Մարոկկո - Իսպանիա՝ 19:00 (Երևանի ժամանակ)
Պորտուգալիա - Շվեյցարիա՝ 23:00
Այս զույգերի հաղթողները դեկտեմբերի 10-ին կմրցեն քառորդ եզրափակիչում: Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչի երեք զույգեր արդեն հայտնի են: Նիդերլանդների հավաքականը դեկտեմբերի 9-ին կիսաեզրափակիչի ուղեգիրը կվիճարկի Արգենտինայի հետ, նույն օրն աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիան կմրցի աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հետ, իսկ Անգլիայի հավաքականը դեկտեմբերի 10-ին ուժերը կչափի աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հետ:
ԱԱ-2022-ի մասնակիցները. Տաղանդներով լեցուն Մարոկկոն մտադիր է զարմացնել աշխարհին
ԱԱ-2022-ի մասնակիցները. Սուպերսերունդի առաջին փորձը, որը կարող է չեմպիոնական դառնալ
ԱԱ-2022-ի մասնակիցները. Ռոնալդուն ամեն ինչ կանի՝ վերջին փամփուշտը դիպուկ կրակելու համար
ԱԱ-2022-ի մասնակիցները. Աշխարհի չեմպիոնին խոցած թիմը հրաշալի կազմ ունի նորից սենսացիա կերտելու համար