Logo

ԱԱ-2022. Նիդերլանդներ - Արգենտինա. Մեկնարկային կազմեր

22:00 / 09.12.2022• Աշխարհի առաջնություն
null

Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի երկրորդ խաղում կմրցեն Նիդերլանդների ու Արգենտինայի հավաքականները: Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը:

Նիդերլանդներ. Անդրիես Նոպերտ, Յուրիեն Տիմբեր, Վիրջիլ վան Դեյք, Նաթան Ակե, Դենզել Դումֆրիս, Մարտեն դե Ռոն, Ֆրենկի դե Յոնգ, Դեյլի Բլինդ, Մեմֆիս Դեպայ, Կոդի Գակպո, Սթիվեն Բերգվեյն:

Արգենտինա. Էմիլիանո Մարտինես, Մարկուս Ակունա, Լիսանդրո Մարտինես, Նիկոլաս Օտամենդի, Քրիստիան Ռոմերո, Նաուել Մոլինա, Ռոդրիգո Դե Պաուլ, Ալեքսիս Մակալիստեր, Էնցո Ֆերնանդես, Լիոնել Մեսի, Խուլիան Ալվարես:

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Այս զույգի հաղթողը կիսաեզրափակիչում կմրցի Խորվաթիայի հավաքականի հետ, որն ավելի վաղ հետխաղյա 11-մետրանոցներով պայքարից դուրս էր թողել Բրազիլիային:

Հիշեցնենք, որ 1/8 եզրափակիչում Նիդերլանդների հավաքականը վստահ հաղթանակ էր տարել ԱՄՆ-ի նկատմամբ (3-1), իսկ Արգենտինան 2-1 հաշվով հաղթել էր ավստրալացիներին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ