Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը Բրազիլիայի հավաքականին առաջ մղեց Խորվաթիայի դեմ Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/4 եզրափակիչի խաղում։
Լրացուցիչ ժամանակ տեղափոխված հանդիպման 105-րդ րոպեին Նեյմարը եզրափակեց բրազիլացիների տպավորիչ գրոհը՝ 1-0։
30-ամյա ֆուտբոլիստը 77-րդ գոլը խփեց Բրազիլիայի հավաքականի կազմում և կրկնեց լեգենդար հարձակվող Պելեի ցուցանիշը:
Հիշեցնենք, որ խաղի հիմնական ժամանակն ավարտվել էր 0-0 հաշվով:
ԱԱ-2022. Խորվաթիա - Բրազիլիա. Մեկնարկային կազմեր
Խորվաթիա – Բրազիլիա. Հին ընկերներ, նոր դեմքեր ու հուսալի դարպասապահներ
ԱԱ-2022-ի մասնակիցները. Բրազիլիան գնում է կրկին պատմական ու ռեկորդային չեմպիոնության հետևից


