Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության C խմբի առաջին տուրի երկրորդ խաղում կմրցեն Մեքսիկայի և Լեհաստանի հավաքականները: Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը:
Մեքսիկա. Գիլերմո Օչոա, Սեզար Մոնտես, Էկտոր Մորենո, Խորխե Սանչես, Խեսուս Գալյարդո, Էդսոն Ալվարես, Էկտոր Էրերա, Լուիս Չավես, Ալեքսիս Վեգա, Հենրի Մարտին, Իրվինգ Լոսանո:
Լեհաստան. Վոյցեխ Շենսնի, Բարտոշ Բերեժինսկի, Կամիլ Գլիկ, Յակուբ Կիվյոր, Մեթի Քեշ, Յակուբ Կամինսկի, Գժեգոժ Կրիխովյակ, Սեբաստյան Շիմանսկի, Նիկոլա Զալևսկի, Պյոտր Զելինսկի, Ռոբերտ Լևանդովսկի:
Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: Ավելի վաղ այս խմբի առաջին խաղում Արգենտինայի հավաքականը 1-2 հաշվով պարտվել էր Սաուդյան Արաբիային: