Logo

ԱԱ-2022. Խորվաթիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին (տեսանյութ)

15:55 / 23.11.2022• Աշխարհի առաջնություն
Խորվաթիա-Մարոկկո

Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում պայքարը սկսեց աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականը։

F խմբի առաջին տուրի մեկնարկային խաղում խորվաթները գոլազուրկ ոչ-ոքի խաղացին Մարոկկոյի հավաքականի հետ։ Սա ԱԱ-2022-ի երրորդ գոլազուրկ ոչ-ոքին էր։ Ավելի վաղ 0-0 հաշիվն էր գրանցվել Դանիա - Թունիս և Մեքսիկա - Լեհաստան խաղերում։

Հիշեցնենք, որ Ռուսաստանում 2018 թվականին կայացած աշխարհի առաջնությունում 64 խաղերից միայն մեկն էր ավարտվել գոլազուրկ ոչ-ոքի (Ֆրանսիա - Դանիա):

Խորվաթիայի հավաքականի ավագ Լուկա Մոդրիչը դարձավ պատմության առաջին ֆուտբոլիստը, որը երեք տարբեր տասնամյակներում մասնակցել է և՛ աշխարհի առաջնությանը, և՛ Եվրոպայի առաջնությանը:

Մադրիդի «Ռեալի» 37-ամյա կիսապաշտպանը մասնակցել է չորս աշխարհի առաջնության (2006, 2014, 2018, 2022 թվականներին) և չորս Եվրոպայի առաջնության (2008, 2012, 2016, 2020 թվականներին):

Խորվաթիայի հավաքականում անցկացրած 155 խաղում 2018թ․ «Ոսկե գնդակի» դափնեկիրը խփել է 23 գոլ, կատարել 25 գոլային փոխանցում:

ԱԱ-2022-ի երկրորդ տուրում Խորվաթիայի հավաքականը կմրցի Կանադայի, իսկ Մարոկկոն՝ Բելգիայի հետ:

Հիշեցնենք, որ F խմբի առաջին տուրի երկրորդ խաղում կմրցեն Բելգիայի ու Կանադայի հավաքականները: Նոյեմբերի 23-ին կայանալիք խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

ԱԱ-2022, առաջին տուր

F խումբ

Մարոկկո - Խորվաթիա՝ 0-0 (տեսանյութ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ