Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի նախավերջին խաղում մրցում են Մարոկկոյի և Իսպանիայի հավաքականները:
Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի: Հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ Եթե առաջիկա 30 րոպեներին էլ հաղթողը չորոշվի, կնշանակվի հետխաղյա 11-մետրանոց հարվածաշար:
Հիշեցնենք, որ այս հաղթողը դեկտեմբերի 10-ին քառորդ եզրափակիչում կմրցի Պորտուգալիա - Շվեյցարիա զույգի հաղթողի հետ: Պորտուգալացիներն ու շվեյցարացիները կմրցեն դեկտեմբերի 6-ին, խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
ԱԱ-2022, 1/8 եզրափակիչ
Մարոկկո - Իսպանիա՝ 0-0 (հիմնական ժամանակ)
ԱԱ-2022-ի մասնակիցները. Տաղանդներով լեցուն Մարոկկոն մտադիր է զարմացնել աշխարհին
ԱԱ-2022-ի մասնակիցները. Սուպերսերունդի առաջին փորձը, որը կարող է չեմպիոնական դառնալ


