Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ծրագրում է իր կնոջ հետ դեկտեմբերի 17-ին մեկնել Կատար՝ աջակցելու ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ հասած Ֆրանսիայի հավաքականին, հայտնում է BFM հեռուստաալիքը:
Նախագահի ինքնաթիռը Փարիզից կմեկնի օրվա երկրորդ կեսին: Նրա հետ են լինելու նաև ձյուդոիստ, օլիմպիական եռակի չեմպիոն Թեդի Ռիներն ու բռնցքամարտիկ Բրահիմ Ասլումը:
Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի եզրափակիչում աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը կմրցի արգենտինացիների հետ։ Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 18-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին:


