Logo

ԱԱ-2022. Խորվաթիա - Բրազիլիա խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ (տեսանյութ)

20:53 / 09.12.2022• Աշխարհի առաջնություն
null

Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Խորվաթիայի և Բրազիլիայի հավաքականները հիմնական ժամանակում գոլ չխփեցին, խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: 

Առաջին խաղակեսի միակ իրական գոլային պահը ստեղծեցին բրազիլացիները. 20-րդ րոպեին Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուսը «պատ» խաղարկեց Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Ռիշարլիսոնի հետ, դուրս եկավ հարվածային դիրք, սակայն հարվածը թույլ ստացվեց։ Զագրեբի «Դինամոյի» դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչը հուսալի գործեց:

Երկրորդ խաղակեսում Բրազիլիայի հավաքականը ճնշող առավելություն ուներ, իսկ սկզբնամասում հաշվի մեջ առաջ անցնելու 2 հնարավորություն ունեցավ:

47-րոպեին Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը աջ եզրից կատարած փոխանցմամբ գրոհին միացրեց Մադրիդի «Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոյին, իսկ վերջինիս սուր փոխանցումից հետո մեկ հպումով հարված կատարեց Ռիշարլիսոնը, սակայն խորվաթների դարպասապահը փայլուն սեյվով 25-ամյա ֆուտբոլիստին թույլ չտվեց չորրորդ անգամ աչքի ընկնել մրցաշարում:

1 րոպե անց տուգանային հրապարակում գնդակ ստացավ ու հարվածեց Նեյմարը, սակայն գերմանական «Լայպցիգի» պաշտպան Յոշկո Գվարդիոլը փայլուն սահանկումով փրկեց իր թիմին: Մինչև այդ էլ խորվաթների տուգանային հրապարակում գնդակը դիպել էր շոտլանդական «Սելթիկի» պաշտպան Յոսիպ Յուրանովիչի ձեռքին, սակայն հանդիպման անգլիացի մրցավար Մայքլ Օլիվերը կանոների խախտում չարձանագրեց:

55-րդ րոպեին Նեյմարը հիանալի կոմբինացիա խաղարկեց Ռիշարլիսոնի հետ, մտավ տուգանային հրապարակ, սուր անցկյունից հարվածեց, սակայն Լիվակովիչը կրկին փայլեց:

66-րդ և 80-րդ րոպեներին կարող էր հաջողության կհասնել Լոնդոնի «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Լուկաս Պակետան, բայց խորվաթների դարպասապահը դարձյալ իր բարձրության վրա էր:

Այսպիսով՝ 90 րոպեների ընթացքում հաշիվը չբացվեց, ու խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: 

Խորվաթիա - Բրազիլիա զույգի հաղթողը կիսաեզրափակիչում կմրցի Նիդերլանդներ - Արգենտինա դիմակայության հաղթողի հետ:

ԱԱ-2022. Խորվաթիա - Բրազիլիա. Մեկնարկային կազմեր 

Խորվաթիա – Բրազիլիա. Հին ընկերներ, նոր դեմքեր ու հուսալի դարպասապահներ

ԱԱ-2022-ի մասնակիցները. Մոդրիչն ու ընկերները գնում են Կատար ռուսաստանյան սխրանքը կրկնելու հետևից ու գուցե ավելին

ԱԱ-2022-ի մասնակիցները. Բրազիլիան գնում է կրկին պատմական ու ռեկորդային չեմպիոնության հետևից

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ