Կատարում մեկնարկած ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման խաղում ուժերը կչափեն Կատարի և Էկվադորի հավաքականները:
Թիմերի մեկնարկային կազմերը հայտնի են.
Կատար. Սադ Ալ-Շիբ, Պեդրու Միգել, Աբդելկարիմ Հասան, Խոմամ Ահմեդ, Բասամ Ալ-Ռավի, Բուալեմ Խուխի, Աբդուլյազիզ Հատեմ, Հասան Ալ-Հայդոս, Կարիմ Բուդիաֆ, Ակրամ Աֆիֆ, Ալմոեզ Ալի:
Էկվադոր. Էրնան Գալինդես, Ֆելիքս Տորես, Պյերո Ինկապյե, Պերվիս Էստուպինիան, Անխելո Պրեսիադո, Ռոմարիո Իբարա, Գոնսալո Պլատա, Ջեքսոն Մենդես, Մոյսես Կայսեդո, Միկայել Էստրադա, Էներ Վալենսիա:
Էլ Խաուր քաղաքի «Ալ Բայտ» ստադիոնում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:
ԱԱ-2022-ի մասնակիցները. Մրցաշարի հյուրը, որ կլինի տանտերը
ԱԱ-2022-ի մասնակիցները. Երիտասարդներով և աստղային վետերանով թիմը մտադիր է կրկին պատմություն կերտել


