Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը Կատարում ավարտին մոտեցող ֆուտբոլի աշխարհի առաջնության՝ Արգենտինա - Ֆրանսիա եզրափակիչ հանդիպումից առաջ ցուցադրեց մրցաշարի գավաթը: Նրան ուղեկցում էր հնդիկ դերասանուհի Դիպիկա Պադուկոնեն:



Հիշեցնենք, որ Կասիլյասը 2018 թվականին նույնպես մասնակցել էր աշխարհի առաջնության բացման արարողությանը: Ռուսաստանում կայացած ԱԱ-2018-ից առաջ ևս աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնն էր գավաթը դուրս բերել խաղադաշտ:


