Logo

ԱԱ-2022. Ջո Բայդենը գոհ է ԱՄՆ-ի հավաքականի ելույթից

23:53 / 04.12.2022Աշխարհի առաջնություն
null

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը շնորհակալություն է հայտնել ազգային թիմին Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հաջող ելույթի համար: 

«Տղանե՛ր, դուք մեզ ստիպեցիք հպարտանալ ու հաճելի ակնթարթներ ապրել: Ոտքի ենք կանգնում ու շարժվում առաջ: Առջևում լուսավոր ապագան է ու վերադարձը 2026-ի տնային Մունդիալին»,- Թվիթերում գրել է 80-ամյա նախագահը:

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի խմբային փուլում ԱՄՆ-ի հավաքականը 5 միավորով երկրորդ տեղն էր զբաղեցրել B խմբում, որտեղ մրցակիցներն էին Անգլիան, Ուելսն ու Իրանը, ու նվաճել փլեյ-օֆֆի ուղեգիր: 1/8 եզրափակիչում ամերիկացիները մրցել էին Նիդերլանդների հավաքականի հետ, պարտվել 1-3 հաշվով ու ավարտել ելույթները: 

2026թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Ամերիկայի Միացյալ Նահագներում, Կանադայում ու Մեքսիկայում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա