Logo

ԱԱ-2022. Իրանի հավաքականն ավելացված ժամանակում երկու գոլ խփեց և հաղթեց (տեսանյութ)

16:04 / 25.11.2022• Աշխարհի առաջնություն
null

Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում մեկնարկեց խմբային փուլի երկրորդ տուրը: B խմբում մրցեցին Ուելսի և Իրանի հավաքականները:

Հանդիպումն անցավ իրանցիների առավելությամբ ու 2-0 հաշվով հաղթանակով։ Պորտուգալացի մասնագետ Կառլուշ Կեյրուշի գլխավորած թիմը երկու գոլերը խփեց ավելացված ժամանակում։ Հաշիվը բացեց փոխարինման դուրս եկած Ռուզդեհ Չեշմին, իսկ երեք րոպե անց Ռամին Ռեզայանն արագ հակագրոհի արդյունքում խփեց երկրորդ գոլը:

87-րդ րոպեից բրիտանական թիմը 10 ֆուտբոլիստով էր խաղում 35-ամյա դարպասապահ Ուեյն Հենեսիի հեռացման պատճառով։ Հենեսին պատմության երրորդ դարպասապահն է, որը կարմիր քարտ է ստանում աշխարհի առաջնության խաղում։ Ավելի վաղ Մունդիալում խաղադաշտից հեռացվել էին իտալացի Ջանլուկա Պալյուկան (ԱԱ-1994) և հարավաֆրիկացի Իտումելենգ Կունեն (ԱԱ-2010)։

Պատմության մեջ առաջին անգամ Իրանի հավաքականն ԱԱ-ում հաղթեց եվրոպական հավաքականի, իսկ Ուելսն առաջին անգամ պարտվեց ասիական երկրի ազգային թիմի:

Իրանի հավաքականն ունի երեք միավոր, Ուելսը՝ մեկ: Խմբի առաջատարն Անգլիան է, որը վաստակել է երեք միավոր և նոյեմբերի 25-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին, կմրցի մեկ միավոր ունեցող ամերիկացիների հետ։

Երրորդ տուրում Իրանի հավաքականը կմրցի ԱՄՆ-ի դեմ, իսկ Ուելսն ուժերը կչափի անգլիացիների հետ:

ԱԱ-2022, երկրորդ տուր

B խումբ

Ուելս - Իրան՝ 0-2  (տեսանյութ)

Ռուզդեհ Չեշմի, 90+8, Ռամին Ռեզայան, 90+11

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ