Logo

ԱԱ-2022-ի եզրափակիչի հերոսներից մեկը կասկածվում է բռնաբարության մեջ

14:53 / 31.03.2023Ֆուտբոլ
Գոնսալո Մոնտյել

Աշխարհի նորընծա չեմպիոն Արգենտինայի հավաքականի պաշտպան Գոնսալո Մոնտյելը կասկածվում է բռնաբարության մեջ, հաղորդում է RMC Sport-ը։

Ենթադրյալ միջադեպը տեղի է ունեցել 2019 թվականի հունվարի 1-ին՝ իսպանական «Սևիլիայի» ֆուտբոլիստի ծննդյան տարեդարձին նվիրված երեկույթի ժամանակ։ Այն որակվել է որպես «խմբակային սեռական ոտնձգություն»։

Տուժողը հանդիպելիս է եղել Մոնտիելի հետ, որը նրան հրավիրել է իր տուն։ Նա չի օգտագործել ալկոհոլ, սակայն նշել է, որ երկու բաժակ խմելուց հետո կորցրել է գիտակցությունը։ Տուժողի խոսքով, ինքը ոչինչ չի հիշում այդ երեկույթի մասին, սակայն, երբ արթանացել է, իրեն ասել են, որ իրեն բռնաբարել են։ Նա նաև հայտնել է, որ հեռախոսով մահվան սպառնալիքներ է ստացել անհայտ մարդկանցից, որոնք նշել են, որ վատ հետևանքներ կլինեն Մոնտիելի կարիերային խոչընդոտելու փորձերի դեպքում։ Սպառնացել է նաև ֆուտբոլիստի մայրը։

Հիշեցնենք, որ Կատարում կայացած ԱԱ-2022-ի եզրափակիչում Գոնսալո Մոնտյելը Ֆրանսիայի հավաքականի դեմ եզրափակիչի խաղում իրացրել էր արգենտինացիների հաղթական հետխաղյա 11-մետրանոց հարվածը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա