Ֆրանսիական L’Equipe պարբերականը կարծում է, որ Արգենտինա - Ֆրանսիա Կատարում ավարտված ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչի խաղի 108-րդ րոպեին արգենտինացի ավագ Լիոնել Մեսին գոլը խփել է կանոնների խախտումով։
«Երբ Լիոնել Մեսին գոլ խփեց Ուգո Լյորիսի սեյվից հետո, Արգենտինայի հավաքականի որոշ պահեստային ֆուտբոլիստներ գտնվում էին խաղադաշտի սահմաններում: Դա խստորեն արգելված է ֆուտբոլի կանոններով:



9-րդ կետի երրորդ կանոնում ասված է՝ եթե խփած գոլից հետո մրցավարը նկատում է, որ խաղադաշտում կա կողմնակի անձ (պահեստային կամ փոխարինված ֆուտբոլիստ, թիմի ներկայացուցիչ), ապա պարտավոր է չեղարկել գոլը: Խաղը պետք է վերսկսվի՝ հավելյալ խաղացողի դիրքում նշանակվելով տուգանային հարված»,- գրել է L’Equipe-ը:
Ավելի վաղ ֆրանսիական պարբերականը ԱԱ-2022-ի եզրափակիչի լեհ մրցավար Շիմոն Մարչինյակի աշխատանքը գնահատել էր 2 միավոր՝ 10 հնարավորից:
Հիշեցնենք, որ 108-րդ րոպեին ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին հաշիվը դարձրել էր 3-2, իսկ 10 րոպե անց նրա ակումբակից Կիլիան Մբապեն 11-մետրանոցից վերականգել էր հավասարակշռությունն, ու խաղը տեղափոխվել էր 11-մետրանոց հարվածաշար, որտեղ Արգենտինայի հավաքականը հաղթել էր 4-2 հաշվով ու հռչակվել աշխարհի եռակի չեմպիոն:


