Ֆրանսիայի հավաքականը Կատարում ընթացող աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում մրցում է Մարոկկոյի թիմի հետ և առաջին խաղակեսից հետո հաղթում է 1-0 հաշվով:
Խաղի 5-րդ րոպեին աշխարհի գործող չեմպիոնների կազմում հաշիվը բացել է իտալական «Միլանի» եզրային պաշտպան Տեո Էրնանդեսը:
Գոլից հետո թիմերը փոխանակվեցին մի շարք գրոհներով, սակայն ավելի վտանգավոր էին ֆրանսիացիներինը: Դրվագներից մեկում ֆրանսիական ՊՍԺ-ի ռմբարկու Կիլիան Մբապեի հարվածից հետո տպավորիչ սեյվ կատարեց իսպանական «Սևիլիայի» և Մարոկկոյի հավաքականի դարպասապահ Յասին Բունուն, որի հեռացրած գնդակը փորձեց դատարկ դարպասն ուղարկել իտալական «Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն, սակայն հարվածը շեղ ստացվեց:
Խաղակեսի վերջնամասում անկյունայինի խաղարկումից հետո շրջադարձ հարված կատարեց իսպանական «Վալյադոլիդի» և Մարոկկոյի հավաքականի պաշտպան Ջավադ Էլ Յանիքը, բայց Լոնդոնի «Տոտենհեմի» և Ֆրանսիայի հավաքականի դարպասապահ Ուգո Լյորիսն ուղղահայաց դարպասաձողի օգնությամբ փրկեցին իր թիմին:
Ֆրանսիայի հավաքականն առաջին խաղակեսում կատարեց 9 հարված, որից երկուսը՝ դարպասի ուղղությամբ: Մարոկկացիները 5 հարվածներից դիպուկ ստացվեցին երկուսը:
Տեո Էրնանդեսի գոլը՝ տեսանյութով:


