Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության F խմբի առաջին տուրի երկրորդ խաղում կմրցեն Բելգիայի և Կանադայի հավաքականները: Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը:
Բելգիա. Տիբո Կուրտուա, Լեանդեր Դենդոնկեր, Տոբի Ալդերվեյրելդ, Յան Վերտոնգեն, Թիմոթի Կաստան, Յուրի Տիլեմանս, Աքսել Վիտցել, Յանիկ Կարասկո, Կևին Դե Բրույնե, Էդեն Ազար, Միշի Բատշուայի:
Կանադա. Միլան Բորյան, Կամալ Միլեր, Սթևեն Վիտորիա, Ալիսթեիր Ջոնսթոն, Ռիչի Լարյեա, Ստեֆեն Էուստակիո, Աթիբա Հաթչինսոն, Ջունիոր Հոլյեթ, Ալֆոնսո Դևիս, Տայոն Բուչանան, Ջոնաթան Դևիդ:
Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
Ավելի վաղ այս խմբի առաջին խաղում 0-0 հաշիվն էին գրանցել Մարոկկոյի և աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականները:


