Ավստրալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գրեմ Առնոլդը ներկայացրել է թիմի վերջնական նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը Կատարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության համար։
Դարպասապահներ․ Մեթյու Ռայան («Կոպենհագեն»), Դանիել Վուկովիչ («Սենթրալ Քոստ Մարիներս»), Էնդրյու Ռեդմեյն («Սիդնեյ»)։
Պաշտպաններ․ Հարի Սութար («Սթոք Սիթի»), Միլոշ Դեգենեկ («Կոլամբուս Քրյու»), Բեյլի Ռայթ («Սանդերլենդ»), Թոմաս Դենգ («Ալբիրեքս Նիգատա»), Ֆրան Կարաչիչ («Բրեշիա»), Նատանիել Աթքինսոն («Հարթս»), Ազիզ Բեհիչ («Դանդի Յունայթեդ»), Ջոել Քինգ («Օդենսե»), Կայ Ռոուլես («Հարթս»)։
Կիսապաշտպաններ․ Աարոն Մեյ («Սելթիկ»), Ջեքսոն Իրվին («Սանկտ-Պաուլի»), Այդին Հրուստիչ («Վերոնա»), Քեմերոն Դևլին («Հարթս»), Ռայլի Մաքգրի («Միդլսբրո»), Քիանու Բաքուս («Սենթ-Միրեն»)։
Հարձակվողներ․ Ջեյմի Մաքլարեն («Մելբուրն Սիթի»), Միտչել Դյուկ («Ֆաջանո Օկայամա»), Ջեյսոն Քամինգս («Սենթրալ Քոստ Մարիներս»), Գարանգ Քուոլ («Սենթրալ Քոստ Մարիներս»), Ավեր Մաբիլ («Կադիս»), Մեթյու Լեկի («Մելբուրն Սիթի»), Կրեյգ Գուդվին («Ադելաիդա Յունայթեդ»), Մարտին Բոյլ («Հիբերնիան»)։
Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ում ավստրալացիներն ընդգրկված են D խմբում, որտեղ կխաղան Ֆրանսիայի, Դանիայի, Թունիսի հավաքականների հետ։