Logo

ԱԱ-2022. Արսեն Վենգերի ֆավորիտները

17:41 / 04.12.2022Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը նշել է Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության ֆավորիտներին:

«Այն թիմերը, որոնք ունեն լավագույն եզրային հարձակվողները, աշխարհի առաջնությունը հաղթելու ավելի մեծ հնարավորություն ունեն:

Եզրային պաշտպանները նույնպես առանցքային դեր են խաղում: Ֆրանսիան և Անգլիան այդ հավաքականների թվում են, նրանք կպայքարեն մինչև վերջ:

Ինձ համար անակնկալ էր Մարոկկոյի խաղը: Հուսով եմ՝ աֆրիկյան թիմերն ապագայում ավելի շատ ներկայացված կլինեն աշխարհի առաջնություններում»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ը մեկնարկել է նոյեմբերի 20-ին և կավարտվի դեկտեմբերի 18-ին: Այս պահին ընթանում են 1/8 եզրափակիչի հանդիպումները: Քառորդ եզրափակիչի առաջին զույգը կազմել են Արգենտինայի ու Նիդերլանդների հավաքականները։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա