Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները բուռն են տոնել մեքսիկացիների նկատմամբ հաղթանակը Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրորդ տուրի խաղում։
C խմբում պարտությամբ մեկնարկած արգենտինացիներն այդ խաղում հաղթել էին 2-0 հաշվով: Լիոնել Սկալոնիի թիմի կազմում աչքի էին ընկել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին ու պորտուգալական «Բենֆիկայի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը:
ESPN-ը ներկայացրել է տեսանյութ, որտեղ արգենտինացի ֆուտբոլիստները հանդերձարանում տոնում են կարևոր հաղթանակը:
ԱԱ-2022-ի երրորդ տուրում Արգենտինայի հավաքականը նոյեմբերի 30-ին կմրցի լեհերի հետ: