Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսին ճանաչվել է Մեքսիկայի դեմ աշխարհի առաջնության հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը:
C խմբի երկրորդ տուրի խաղում արգենտինացիները հաղթել էին 2-0 հաշվով, իսկ ֆրանսիական ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվողը խփել էր թիմի առաջին գոլը և կատարել գոլային փոխանցում:
Հիշեցնենք, որ Մեսին 8-րդ գոլը խփեց աշխարհի առաջնություններում և կրկնեց Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի ու արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի ցուցանիշները: Նա նաև դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլային փոխանցում է կատարում 5 աշխարհի առաջնություններում:


