Կատարում մեկնարկած ֆուտբոլի աշխարհի առաջնության B խմբի առաջին տուրում ԱՄՆ-ի հավաքականը մրցեց Ուելսի թիմի հետ ու հաղթանակը բաց թողեց վերջնամասում: Գրանցվեց արդյունավետ ոչ-ոքի՝ 1-1:
36-րդ րոպեին հաշիվը բացեց ֆրանսիական «Լիլի» հարձակվող Թիմոթի Վեան, որը Լիբերիայի նախագահ, «Ոսկե գնդակ-1995»-ի դափնեկիր Ջորջ Վեայի որդին է:
Բրիտանական թիմին պարտությունից փրկեց ամերիկյան «Լոս Անջելեսի» հարձակվող Գարեթ Բեյլը, որն 82-րդ րոպեին անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը: Դա աշխարհի առաջնություններում Ուելսի հավաքականի առաջին գոլն էր վերջին 64 տարում:
Հիշեցնենք, որ B խմբի առաջին տուրի մյուս խաղում Անգլիայի հավաքականը 6-2 հաշվով տպավորիչ հաղթանակ էր տարել իրանցիների նկատմամբ:
Երկրորդ տուրում Անգլիայի հավաքականը կմրցի ամերիկացիների հետ, իսկ Ուելսն ու Իրանը կխաղան իրար դեմ: Հանդիպումները կկայանան նոյեմբերի 25-ին:
ԱԱ-2022, առաջին տուր
B խումբ
ԱՄՆ - Ուելս՝ 1-1 (տեսանյութ)
Թիմոթի Վեա, 36 - Գարեթ Բեյլ, 82 (11մ.)


