Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ ԱՄՆ-ի հավաքականի երկրպագուին հեռացրել են մարզադաշտից՝ ծիածանագույն թևկապ կրելու համար, հայտնում է Mirror-ը:
Խմբային փուլի երրորդ տուրում կայացած ԱՄՆ - Իրան (0-1) հանդիպման ընթացքում տրիբունաներում նկատվել է ծիածանագույն թևկապով երկրպագու, որին ստադիոնի աշխատակիցները դուրս են հրավիրել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մրցաշարի խմբային փուլի երկրորդ տուրից սկսած թույլատրվելու է կրել ԼԳԲՏ համայնքին սատարող խորհրդանիշեր:
Կատարի իշխանությունները տվել էին համապատասխան երաշխիքներ և խոստացել, որ անվտանգության աշխատակիցները ոչինչ չեն ձեռնարկի նման դեպքեր հայտնաբերելու դեպքում:


