Ա Սերիայի նախագահ Էցիո Սիմոնելին հայտարարել է, որ կցանկանար՝ ամառային տրանսֆերային պատուհանն ավարտվեր մինչև առաջին տուրի մեկնարկը:
«Ուզում ենք, որ մինչև առաջնության մեկնարկը փակվի տրանսֆերային պատուհանը: Դա վերաբերում է նաև Անգլիայի Պրեմիեր լիգային:
Լա լիգայի ու Բունդեսլիգայի դիրքորոշումն այս հարցում կարծես այլ է, բայց մեզ միասնականություն է պետք՝ արդյունքի հասնելու համար, ինչը հեշտ չէ», - Սիմոնելիի խոսքն է մեջբերում Ա Սերիայի պաշտոնական կայքը: