Logo

Ա Սերիա. Ամսվա լավագույն ֆուտբոլիստը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:29 / 30.09.2022ՍՊՈՐՏ
Կիմ Մին Ջեն

«Նապոլիի» նորեկ, հարավկորեացի կենտրոնական պաշտպան Կիմ Մին Ջեն ճանաչվել է Իտալիայի առաջնության ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է լիգայի մամուլի ծառայությունը:

Կիմ Մին Ջենը սեպտեմբերին Ա Սերիայում մասնակցել էր 3 հանդիպման, դարձել 1 գոլի հեղինակ: Հարավկորեացին գոլով աչքի էր «Լացիոյի» դեմ Հռոմում կայացած խաղում (2-1):

Հիշեցնենք, որ օգոստոսին Ա Սերիայի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել «Նապոլիի» վրացի վինգեր Խվիչա Կվարացխելյան:

«Նապոլին» անցկացրած 7 խաղերից հետո 17 միավորով Իտալիայի առաջնության 1-2-րդ տեղերն է բաժանում Բերգամոյի «Ատալանտայի» հետ:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ