Ա Սերիայի նորեկ «Կոմոն» միացել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդի տրանսֆերի համար մրցավազքին, հայտնում է հանրահայտ լրագրող և ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն:
Ակումբը ֆինանսական խնդիրներ չունի և պատրաստ է բավարարել 27-ամյա ֆուտբոլիստի պահանջները:
Գործարքի հարցում որպես միջնորդ հանդես է գալիս Ռեշֆորդի նախկին թիմակից Ռաֆայել Վարանը, որն այժմ զբաղեցնում է «Կոմոյի» դեսպանի պաշտոնը:
Հիշեցնենք, որ իտալական ակումբի կազմում է մարզվում նաև Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին հարձակվող Դելե Ալին:
Ավելի վաղ մանկունիանցիները Ռեշֆորդի տրանսֆերային իրավունքն առաջարկել էին Թուրինի «Յուվենտուսին»:


