Իտալիայի չեմպիոն «Նապոլին» կամային հաղթանակով մեկնարկեց Ա սերիայում։
Հանդիպման սկզբնամասում «Ֆրոզինոնեն» հաշիվը բացեց 11-մետրանոց հարվածով, սակայն մինչև ընդմիջում իտալացի կիսապաշտպան Մատեո Պոլիտանոն և նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենն առաջ մղեցին գործող չեմպիոնին:
Ընդմիջումից հետո Իտալիայի նախորդ առաջնության լավագույն ռմբարկուն դուբլ ձևակերպեց՝ 1-3։
Ա սերիա, 1-ին տուր
«Ֆրոզինոնե» – «Նապոլի»՝ 1:3
Աբդու Հարուի, 7 (11մ) – Մատեո Պոլիտանո, 24, Վիկտոր Օսիմհեն, 42, 79


