Իտալիայի Ա Սերիայի 33-րդ տուրից հետաձգված չորս հանդիպումները կկայանան ապրիլի 23-ին, հայտնում է առաջնության մամուլի ծառայությունը։
Կկայանան «Տորինո» - «Ուդինեզե», «Կալյարի» - «Ֆիորենտինա», «Ջենոա» - «Լացիո» և «Պարմա» - «Յուվենտուս» հանդիպումները։ Բոլոր խաղերի մեկնարկը` Երևանի ժամանակով 20:30-ին։
Այդ խաղերը պետք է կայանային ապրիլի 21-ին, սակայն Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվան հետ կապված հետաձգվել էին։
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android)։


