Logo

Ա Սերիայի գրանդ ակումբները հետաքրքրված են ՄՅՈՒ-ի վինգերի ծառայություններով

14:00 / 01.07.2025Ֆուտբոլ
null

«Յուվենտուսը» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Ջեյդոն Սանչոյի ծառայություններով, տեղեկացնում է Sky Sports-ը։

Թուրինյան ակումբն արդեն փորձում է համաձայնեցնել պայմանագրի կետերը Սանչոյի հետ։ «Յուվենտուս» տեղափոխվելու համար 25-ամյա ֆուտբոլիստը պետք է համաձայնի աշխատավարձի կրճատման։

«Կարմիր սատանաները» Սանչոյի տրանսֆերային իրավունքը վաճառելու համար պահանջում են 25 միլիոն եվրո։

Անգլիացուն ցանկանում է իր կազմում տեսնել նաև Իտալիայի չեմպիոն «Նապոլին»։

Ջեյդոն Սանչոն 2024/25 մրցաշրջանը վարձակալական հիմունքով անցկացրեց «Չելսիում» ու դարձավ Կոնֆերենցիաների լիգայի հաղթող։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ