Logo

Ա սերիայի երկու ակումբ հետաքրքրված է Էդուարդ Սպերցյանի ծառայություններով

19:15 / 23.11.2023Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարիերան կարող է շարունակել Իտալիայում։

«РБ Спорт»-ի հաղորդմամբ՝ բացի «Յուվենտուսից», հայ ֆուտբոլիստի ծառայություններով սկսել է հետաքրքրվել նաև «Ֆիորենտինան»։ Ակումբները վաղուց են հետևում Սպերցյանին ու արդեն կապ են հաստատել նրա ներկայացուցիչների հետ։ Տրանսֆերը կարող է կայանալ արդեն ձմռանը։ 

Սպերցյանն այս մրցաշրջանում «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 18 հանդիպման, դարձել 7 գոլի ու 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։ 

Հիշեցնենք, որ ամռանը հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր Ամստերդամի «Այաքսը»։ 

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա