«Նապոլիի» վրացի եզրային հարձակվող Խվիչա Կվարացխելիան ճանաչվել է Իտալիայի Ա Սերիայի 2022/2023 մրցաշրջանի լավագույն գոլի հեղինակ:
Մրցաշրջանի լավագույն գոլ է ճանաչվել 22-ամյա ֆուտբոլիստի դիպուկ հարվածն «Ատալանտայի» դեմ 26-րդ տուրի տնային խաղում, որում «Նապոլին» հաղթել էր 2-0 հաշվով:
Հիշեցնենք, որ «Նապոլին» 33 տարի անց պատմության մեջ երրորդ անգամ դարձել էր Իտալիայի չեմպիոն: Կվարացխելիան Ա Սերիայում նորամուտի մրցաշրջանում մասնակցել էր 34 հանդիպման, դարձել 12 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ:


