Իտալական Ա Սերիայի 6-րդ տուրի առաջին խաղում Թուրինի «Յուվենտուսը» նվազագույն հաշվով առավելության հասավ «Լեչեի» նկատմամբ:
Ամբողջ հանդիպման ընթացքում «Լեչեն» ոչ մի հարված չկատարեց մրցակցի դարպասին, իսկ երկրորդ խաղակեսում «Ծեր սինյորայի» կազմում հաղթական գոլի հեղինակ դարձավ Արկադիուշ Միլիկը
Նախորդ տուրում թուրինյան ակումբը հյուրընկալվելիս 2:4 հաշվով զիջել էր «Սասուոլոյին» և այս մրցաշրջանում կրել առաջին պարտությունը:
Առաջին 5 խաղից հետո Ռոբերտո Դավերսայի գլխավորած «Լեչեն» անպարտելի էր և տարել էր 3 հաղթանակ:
«Յուվենտուսը» միավորների քանակը հասցրեց 13-ի և բարձրացավ երկրորդ տեղ, «Լեչեն» մնաց 11 միավորով և այս պահին 4-րդն է:
Ա Սերիա, 6-րդ տուր
«Յուվենտուս» – «Լեչե»՝ 1-0
Արկադիուշ Միլիկ, 57 - Մոհամեդ Կաբա, 90+3 (հեռացում)


