Իտալիայի Ա Սերիայի մամուլի ծառայությունը ներկայացրել է 24-րդ տուրի տեսությունը։ 10 խաղում գրանցվել է 33 գոլ։
Իտալիայի առաջնության առաջատարը Միլանի «Ինտերն» է, որն ունի 60 միավոր։ Երկրորդ տեղում գտնվող «Յուվենտուսը» վաստակել է 53 միավոր, իսկ լավագույն եռյակը եզրափակող «Միլանը»՝ 52։ «Ինտերը» նաև մեկ հանդիպում պակաս է անցկացրել։


