Իտալիայի Ա Սերիայի մամուլի ծառայությունը ներկայացրել է 18-րդ տուրի տեսությունը։ Տարեվերջյան տուրը գոլառատ չէր ստացվել։ 10 խաղում գրանցվել է 14 գոլ։
18-րդ տուրից հետո առաջատարը Միլանի «Ինտերն» է, որն ունի 45 միավոր։ Երկրորդ տեղում գտնվող Թուրինի «Յուվենտուսը» վաստակել է 43 միավոր, իսկ լավագույն եռյակը եզրափակող «Միլանը»՝ 36։ Իտալիայի առաջնության հաջորդ տուրը կմեկնարկի հունվարի 5-ին։