Իտալիայի առաջնության 18-րդ տուրում առաջատար «Ինտերը» մրցակցի դաշտում 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Ջենոայի» հետ։
Առաջին կեսի վերջում Սիմոնե Ինձագիի թիմը բացեց հաշիվը, սակայն մինչև ընդմիջման գնալը տանտերերին հաջողվեց խփել պատասխան գոլը։ 11-րդ անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Հենրիխ Մխիթարյանը միլանցիների մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 90-րդ րոպեին։
«Ներաձուրիները» վաստակեցին 45 միավոր և շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Ինտերն» այժմ 5 միավորի առավելություն ունի մեկ խաղ պակաս անցկացրած «Յուվենտուսի» նկատմամբ։ «Ջենոան» 20 միավորով 13-րդ տեղում է։
Ա Սերիա, 18-տուր
«Ջենոա» - «Ինտեր»՝ 1-1
Ռադու Դրագուշին, 45+7 - Մարկո Արնաուտովիչ, 42