Իտալական Ա սերիայի մամուլի ծառայությունը ներկայացրել է առաջնության չորրորդ տուրի խորհրդանշական հավաքականը.
Դարպասապահ. Ալեքս Մերետ («Նապոլի»)։
Պաշտպաններ. Դենզել Դումֆրիս («Ինտեր»), Ալեսանդրո Բուոնջորնո («Նապոլի»), Տեո Էրնանդես («Միլան»)։
Կիսապաշտպաններ. Մատիա Ձականի («Լացիո»), Սամուել Այլինգ-Ջունիոր («Բոլոնիա), Քրիստիան Պուլիշիչ («Միլան»), Ուեսլի Ֆոֆանա («Միլան»)։
Հարձակվողներ. Ադեմոլա Լուքման («Ատալանտա»), Ֆլորիան Տովեն («Ուդինեզե»), Ռոմելու Լուկակու («Նապոլի»)։
Չորրորդ տուրից հետո Ա սերիայի առաջատարը 10 միավորով «Ուդինեզեն» է, որը մրցաշարային աղյուսակը գլխավորեց «Պարմայի» նկատմամբ 3-2 հաշվով տարած գերկամային հաղթանակի շնորհիվ։ 9 միավորով երկրորդ տեղում «Նապոլին» է, Միլանի «Ինտերն» ու թուրինյան երկու ակումբներ «Յուվենտուսը» և «Տորինոն» ունեն 8 միավոր։