Իտալիայի Ա Սերիայի երկրորդ տուրում «Նապոլին» տանը 2-0 հաշվով հաղթեց «Սասուոլոյին», իսկ «Լացիոն» Հռոմում 0-1 հաշվով պարտվեց «Ջենոային»:
Նեապոլյան ակումբի գոլերը խփեցին նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենն ու իտալացի պաշտպան Ջովանի Դի Լորենցոն: 60-րդ րոպեին 11-մետրանոցից վրիպեց տանտերերի իտալացի հարձակվող Ջակոմո Ռասպադորին: 51-րդ րոպեից «Սասուոլոն» խաղում էր 10 ֆուտբոլիստով. ոչ սպորտային պահվածքի համար ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվել էր ֆրանսիացի կիսապաշտպան Մաքսիմ Լոպեսը:
«Լացիոյի» դեմ խաղում «Ջենոային» հաղթանակ բերեց իտալացի հարձակվող Մատեո Ռետեգիի գոլը:
Իտալիայի չեմպիոն «Նապոլին» միավորների քանակը հասցրեց 6-ի, որով երկրորդն է, փոխչեմպիոն «Լացիոն» առանց միավորի 18-րդն է:
Ի դեպ, երրորդ տուրում՝ սեպտեմբերի 2-ին, կկայանա «Նապոլի» - «Լացիո» խաղը:
Իտալիայի Ա Սերիա, 2-րդ տուր
«Նապոլի» - «Սասուոլո»՝ 2-0
Վիկտոր Օսիմհեն, 16 (11մ), Ջովանի Դի Լորենցո, 64
Չիրացված 11մ՝ Ջակոմո Ռասպադորի, 60
Հեռացում՝ Մաքսիմ Լոպես («Սասուոլո»), 51
«Լացիո» - «Ջենոա»՝ 0-1 (տեսանյութ)
Մատեո Ռետեգի, 16