Logo

Ա սերիա․ Առաջատար «Նապոլիի» հաղթանակը

22:26 / 04.10.2024Ֆուտբոլ
null

Իտալիայի Ա սերիայի 7-րդ տուրի մեկնարկային խաղում առաջատար «Նապոլին» սեփական խաղադաշտում 3-1 հաշվով առավելության հասավ «Կոմոյի» նկատմամբ։

«Աձուրիի» կազմում գոլի ու երկու ասիստի հեղինակ դարձավ բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն։

Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը միավորների քանակը հասցրեց 16-ի, «Կոմոն» 8 միավորով 10-րդն է։

Իտալիայի Ա սերիա, 7-րդ տուր

«Նապոլի» - «Կոմո»` 3-1

Սքոթ Մաքթոմինեյ, 1, Ռոմելու Լուկակու, 53 (11մ), Դավիդ Ներես, 86 – Գաբրիել Ստրեֆեցա, 43

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ