Միլանի «Ինտեր» կիսապաշտպան Նիկոլո Բարելայի` «Ատալանտայի» դարպասը խփած շքեղ գնդակը ճանաչվել է իտալական Ա սերիայի օգոստոսի լավագույն գոլ, հայտնում է առաջնության մամուլի ծառայությունը։
27-ամյա ֆուտբոլիստի գոլը երրորդ տուրում օգնել էր «Ներաձուրիին» հաղթել 4-0 հաշվով։ Իտալացի կիսապաշտպանը նոր մրցաշրջանում երեք խաղում խփել է 1 գոլ, կատարել 1 արդյունավետ փոխանցում։