«Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիայի` 37-րդ տուրում (2-2) տուգանայինի իրացումից հետո «Ֆիորենտինայի» դարպասը խփած փայլուն գնդակը ճանաչվել է իտալական Ա սերիայի մայիսի լավագույն գոլ, հայտնում է առաջնության մամուլի ծառայությունը։
23-ամյա վրացին ընթացիկ առաջնությունում 33 խաղում խփել է 11 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։