Logo

Ա-Լիգայի և Vbet-ի նախաձեռնությամբ Գյումրիում բասկետբոլի խաղահրապարակ է կառուցվում 

Հեղինակ
Հրայր Նազարյան
14:10 / 20.07.2022• Բասկետբոլ

Գյումրիում մեկնարկել է «Միավորենք» արշավի շրջանակում բասկետբոլային խաղահրապարակի շինարարությունը, տեղեկացնում է VBET Ա-Լիգայի-ի մամուլի ծառայությունը։

«Մանկուց սիրելով մարզաձևը՝ միանգամից սկսեցի աջակցել բասկետբոլին։ Առանձնակի պայմաններ չկան, ունենք ընդամենը մեկ մարզադպրոց։ Նոր խաղահրապարակ կառուցելու մասին հրաշալի լուր ստացանք։ Նպատակ եմ դրել մեր քաղաքում ունենալ պատանեկան այնպիսի թիմ ու մարզադպրոց, որ բասկետբոլը մեզ մոտ դարձնենք շատ լուրջ մարզաձև»,- ասել է «Գյումրի Ֆալկոնս» բասկետբոլային ակումբի ավագ Հայկազ Գրիգորյանը։

«Միավորենքի» մամուլի ծառայության հաղորդմամբ՝ բասկետբոլի Ա-Լիգան և Vbet ընկերությունն առաջնության հոբելյանական 5-րդ մրցաշրջանի առթիվ սկսել են սոցիալական արշավ: Vbet Ա-Լիգայի մասնակից բոլոր թիմերը միավորվել են մեկ գաղափարի շուրջ։ Մրցաշրջանի ընթացքում նրանց վաստակած բոլոր միավորները վերածվելու են գումարի (1միավոր = 1 ԱՄՆ դոլար) և հատկացվելու են բասկետբոլային խաղահրապարակի շինարարությանը։ Այս պահին հավաքվել է 20845 միավոր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ