Բասկետբոլի Ա-Լիգայի կանոնավոր առաջնություն
«Ուրարտու» 118-107 ԲԿՄԱ
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Քայլ Քանսին (ԲԿՄԱ), որը վաստակել է 30 միավոր: Նա նաև 3 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին ու իրականացրել 4 արդյունավետ փոխանցում:
Լոգան Պրիմերանոն («Ուրարտու») դարձել է թրիփլ դաբլի հեղինակ՝ 19-13-12:
«Ուրարտուն» 18 տուրից հետո 30 միավորով 2-րդ հորիզոնականում է, իսկ ԲԿՄԱ-ն 18 խաղից հետո 22 միավորով գտնվում է 7-րդ տեղում:
«Վահագնի Սիթի» 114-91 «Դվին»
Մրցավեճի ամենաարդյունավետ բասկետբոլիստներ են ճանաչվել Դարիուս Կլարկը («Վահագնի Սիթի») և Ջորդան Ուաթսոնը («Դվին»), որոնք վաստակել են 32-ական միավոր: Կլարկը նաև 9 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին ու իրականացրել 4 արդյունավետ փոխանցում, իսկ Ուաթսոնը 6 անգամ է տիրել օղակից անդրադարձող գնդակին և իր հաշվին գրանցել 7 արդյունավետ փոխանցում:
«Վահագնի Սիթին» 33 միավորով միանձնյա առաջատարն է, իսկ «Դվինը» 24 միավորով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը:
Ա-Լիգա․ «Էրեբունին» հաղթեց «Սուպերսոնիքսին» (տեսանյութ)

