Բասկետբոլի Ա-Լիգայի կանոնավոր առաջնություն
ԲԿՄԱ 106-139 «Դվին»
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Ջորդան Ուաթսոնը («Դվին»), որը վաստակել է 51 միավոր: Նա նաև 4 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին ու իրականացրել 9 արդյունավետ փոխանցում:
«Դվինից» Քամերոն Բուրհանոնը դարձել է թրիփլ դաբլի հեղինակ՝ 32-15-12:
«Դվինը» 10 տուրից հետո ունի 16 միավոր և «Ուրարտուի» հետ կիսում է 1-ին հորիզոնականը, իսկ ԲԿՄԱ-ն 9 խաղում տոնել է 2 հաղթանակ ու կրել 7 պարտություն:
Ա-Լիգա. «Վահագնի Սիթին» հաղթեց «Սուպերսոնիքսին», «Մեդ Ֆոքսիսը»՝ «Էրեբունիին» (տեսանյութ)

