Բասկետբոլի Ա-Լիգայի կանոնավոր առաջնություն, 5-րդ տուր
«Վահագնի Սիթի» 100-81 «Մեդ Ֆոքսիս»
Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Դարիուս Կլարկը («Վահագնի Սիթի»), որը վաստակել է 27 միավոր: Նա նաև 3 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին ու իրականացրել 8 արդյունավետ փոխանցում:
«Վահագնի Սիթին» և «Մեդ Ֆոքսիսը» 5-րդ տուրից հետո ունեն 3-ական հաղթանակ:
«Կիլիկիա» 123-126 ԲԿՄԱ
Հյուրերը հաղթանակի են հասել օվերթայմում՝ մրցակցին այդտեղ պարտության մատնելով 19-16 հաշվով: Հաղթական 3-միավորանոցն իր ակտիվում է գրանցել Հայկազ Գրիգորյանը:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Ուիլիամ Ջենքինսը («Կիլիկիա»), որը վաստակել է 42 միավոր: Նա նաև 15 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին ու իրականացրել 2 արդյունավետ փոխանցում:
Սա ԲԿՄԱ-ի առաջին հաղթանակն էր:
Ա-Լիգա. «Դվինը» հաղթանակ տոնեց «Սուպերսոնիքսի» դեմ խաղում (տեսանյութ)

