Լիսաբոնի «Բենֆիկան» դիտարկում է Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ժոաու Ֆելիքսին վերադարձնելու հնարավորությունը, հաղորդում է A Bola-ն:
25-ամյա ֆուտբոլիստը 2024/25 մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով իտալական «Միլանում» անցկացնելուց հետո վերադարձել է Լոնդոնի «Չելսի», որտեղ նրա ապագան անորոշ է:
Պորտուգալիայի փոխչեմպիոնը պատրաստ է մոտ 26.5 միլիոն ֆունտ առաջարկել իր սանի համար, որի տրանսֆերային իրավունքը 6 տարի առաջ 113 միլիոնով էր վաճառել Մադրիդի «Աթլետիկոյին»:


