Logo

«Բորուսիայի»` «Չելսիին» հաղթական գոլ խփած հարձակվողը բաց կթողնի պատասխան խաղը

22:59 / 20.02.2023Չեմպիոնների լիգա
null

Դորտմունդի «Բորուսիայի» գերմանացի հարձակվող Կարիմ Ադեյեմին, որը վնասվածք էր ստացել «Հերտայի» դեմ Գերմանիայի Բունդեսլիգայի 21-րդ տուրի խաղում (4-1), շարքից դուրս է մնացել երեք շաբաթով: 37-րդ րոպեին 21-ամյա ֆուտբոլիստը չէր կարողացել շարունակել հանդիպումը, իսկ մինչև այդ դարձել էր գոլի և ասիստի հեղինակ:

Ախտորոշվել է մկանային պատռվածք: Ադեյեմին բաց կթողնի Լոնդոնի  «Չելսիի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղը, որը կկայանա մարտի 7-ին։

Հիշեցնենք, որ առաջին խաղում գերմանական ակումբը Կարիմ Ադեյեմիի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով տնային հաղթանակ էր տարել «Չելսիի» նկատմամբ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ