ՊՍԺ-ի ղեկավար կազմը որոշել է չշարունակել գործակցությունը թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի հետ:
Ինչպես հաղորդում է ESPN-ը, ակումբում չեն վստահում արգենտինացի մասնագետին և հարմար առիթի դեպքում պատրաստ են պաշտոնանկ անել:
Նշվում է, որ Փարիզում ցանկանում են գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել Զինեդին Զիդանին: ՊՍԺ-ի կարճ ցուցակում է եղել նաև Գերմանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Յաոհիմ Լյովի անունը, սակայն վերջնական ընտրությունը կանգ է առել ֆրանսիացի մասնագետի թեկնածության վրա:
Հիշեցնենք, որ 49-ամյա Զիդանը անգործ է 2021 թվականի ամառվանից, երբ լքեց «Արքայական ակումբը»:
Հավելենք, որ 61-ամյա Լյովը Գերմանիայի ընտրանին մարզել է շուրջ 15 տարի՝ 2006-2021 թվականներին: